Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 22-10-2024

Մենք առիթ չենք տվել, որ սահմանի հետ կապված որևէ հարց ուժով լուծվի. Մհեր Գրիգորյան

Մենք առիթ չենք տվել, որ սահմանի հետ կապված որևէ հարց ուժով լուծվի։ Այսօր այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Կանոնակարգի հիմնական ֆունկցիան նրանում է, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով, այլ այն հարթակում որը կստեղծվի։ Շատ տարօրինակ կլինի, որ կողմերն այս կամ այն խնդիրը լուծեն ռազմական ճանապարհով, մենք առիթ չենք տվել, որպեսզի նման բան տեղի ունենա։ Նախորդ հանդիպումները հաշվի առնելով՝ հանձնաժողովներում խնդիրները լուծելու ձևաչափը արդյունավետ է, աշխատող, այս դեպքում դելեգիտիմ կլինի որևէ ռազմական գործողությունը»,- նշեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան