Ներքին 1 տարի առաջ - 18:13 21-10-2024

Գյումրիի քաղաքապետը հրաժարակա՞ն է տվել

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները ևս պատրաստվում են մանդատները վայր դնել։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանից, բայց նա մեր հեռախոսազանգերին և նամակներին չպատասխանեց։

Հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ հետո Սոնա Առաքելյանը կապ հաստատեց մեզ հետ և նշեց, որ նման բան չկա։

Քաղաքապետարանի մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ Գյումրիի քաղաքապետը ՔՊ-ի ճնշման ներքո հրաժարականի դիմում է ներկայացրել։

Քաղաքապետի պաշտոնանկության մասին խոսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։

Մամուլում տարածվեց տեղեկություն, որ Փաշինյանի այցից հետո սպասվում են պաշտոնանկություններ, մասնավորապես Գյումրիի քաղաքապետարանում։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանին քաղաքային իշխանության ներկայացուցիչները չդիմավորեցին։ Քաղաքապետը Երեւանում էր, նրա առաջին տեղակալը Լուսինե Սանոյանը ԱՄՆ-ում էր, իսկ մյուս փոխքաղաքապետը Սուրեն Ջանոյանն էլ տնային կալանքի տակ է։

Նշենք նաև որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոսպիտալացվել է, ինչպես խոսնակը մեզ հետ զրույցում նշեց` քաղաքապետը առողջական խնդիրներով պայմանավորված, անցել է հեռավար աշխատանքի։

Դեռ անցած տարվանից տարածվեցին տեղեկություններ, որ ՔՊ-ն Գյումրիում պատրաստվում է որոշ խոշորացված համայնքների սցենարով զավթել իշխանությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան