Ներքին 1 տարի առաջ - 14:40 21-10-2024

Հայ բլոգերը փողի համար ծիծաղի առարկա է դարձրել հարազատ հորն ու մորը

Հայ բլոգեր Հայկ Մկրտչյանը վերջին շրջանում գովազդային իր հոլովակներում սկսել է շատ հաճախ օգնության կանչել ծնողներին։

Օրեր առաջ բլոգերը սոցցանցի իր հարթակներում հերթական գովազդային հոլովակը հրապարակեց, որը, համեմատած այլ հոլովակների հետ, ավելի ակտիվ արձագանքի արժանացավ։ Մի կողմ թողնելով հոլովակի մասնագիտական վերլուծությունը, պարզից էլ պարզ է, որ նման ակտիվության պատճառը ոչ թե գովազդվող պրոդուկտն էր կամ արտասովոր մտահաղացումը, այլ պարզապես գովազդում ծնողներին ծիծաղի առարկա դարձնելու հանգամանքը։

Խոսքը թթվասերի գովազդի մասին է, որ որտեղ Հայկ Մկրտչյանի հայրն ու մայրն են միայն մասնակցում։ Հայրը նախընտրում է ցանկացած սնունդ միայն թթվասերով ուտել, իսկ վերջում, զոհ գնալով դիտարժանությանը, որոշում է թթվասերով «ուտել» նաև կնոջը։

Հոլովակների մեկնաբանություններում դրական կարծիքները շատ են, շատերի կարծիքով Հայաստանում արտադրված լավագույն գովազդն է վերջապես հայտնվել։ Բայց հանուն արդարության պետք է նշել՝ դիտումների և փողի համար ծնողներին ծիծաղի առարկա դարձնելն ամենևին էլ գեղեցիկ երևույթ չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»