Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:23 21-10-2024

Մութ գետնանցումում հոսանքի բաց լարերը պոկվել և ընկել են գետնին

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոց պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկի գետնանցումում, հոսանքի բաց լարերը պոկվել և ընկել են գետնին։

Oragir.News-ի տեսախցիկն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ֆիքսել է, որ նշված գետնանցումում լույս չկա, փոխարենը՝ հոսանքի բազմաթիվ կախված լարեր կան։

Նշենք, որ այս տարածքով օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են անցնում, այդ թվում՝ երեխաներ։

Ի դեպ, նշված տարածքը լուսավորության բացակայության պատճառով երեկոյան ժամերին ծառայում է որպես հանրային զուգարան։ Պետք է շունչը պահած մտնել գետնանցում, որպեսզի գարշահոտ չշնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում