Ներքին 1 տարի առաջ - 18:11 18-10-2024

ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կազմակերպվել էր «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով գիտաժողով, որին բանախոսություններով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավարն ու աշխատակիցները, քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետն ու աշխատակիցները։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը։

Գիտաժողովին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը, քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, Երևանի պետական համալսարանի դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր։

Բանախոսները ներկայացրել են իրենց գործնական աշխատանքի ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, հետազոտությունները կրկնահանցագործության, ցմահ ազատազրկման դատապարտվածների, աուտոագրեսիվ վարքի, սոցիալական աշխատանքի հիմնախնդիրների և այլ թեմաների վերաբերյալ։

Գիտաժողովին հաջորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Հայաստանի ազգային գրադարանի միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի կնքումը, որը ստորագրել են Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

Հուշագրի նպատակն է ընդլայնել և զարգացնել երկու կառույցների միջև մշակութային հաղորդակցությունը, որի շրջանակներում Ազգային գրադարանը կաջակցի քրեակատարողական հիմնարկներում էլեկտրոնային գրադարանի ստեղծման, հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար բրայլյան և ձայնագրքերի ժամանակավոր տրամադրման գործում։ Ընդ որում, հիմնարկներին գրքեր կդրամադրվեն ոչ միայն ժամանակավոր, այլ նաև գրքափոխանակման ֆոնդի միջոցով՝ անհատույց։

Բացի այդ՝ Ազգային գրադարանի մասնագետների կողմից քրեակատարողական հիմնարկներում կկազմակերպվեն մշակութային, տեղեկատվական միջոցառումներ, իսկ հիմնարկների աշխատակիցների հետ կանցկացվեն գրադարանի առանձնահատկությունների և գրադարանավարության վերաբերյալ փորձի փոխանակման դասընթացներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի