Ներքին 1 տարի առաջ - 15:36 18-10-2024

Գյումրիի քաղաքապետին ստիպում են հրաժարականի դիմում գրել

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին ՔՊ վերնախավը ստիպում է հրաժարականի դիմում գրել։

Երեկ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան է։ Քաղաքապետի խոսնակն էլ հայտնել էր, որ առողջական խնդիրներով պայմանավորված Սամսոնյանը հեռավար է աշխատում։

Գյումրիում դեռ մի քանի ամիս առաջ լուրեր էին պտտվում, որ ՔՊ-ն փորձում է Անի և Ախուրյան համայնքների օրինակով յուրացնել իշխանությունը։ Ախուրյանի դեպքում նույն սցենարն է, հանկարծակի սկսեց վատանալ դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանի առողջական վիճակը, հաշված ժամեր անց հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ Անի համայնքի ղեկավարի Արտակ Գևորգյանի վրա էլ ճնշումները քրեական գործերով ավարտվեցին։

Դեռ տարեսկզբից մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն ունի՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող