Ներքին 1 տարի առաջ - 12:27 18-10-2024

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ. Կենտրոնական բանկ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը։

Հարգարժան ֆրանսահայ գեղանկարիչը, որը մեծ ավանդ է ունեցել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստում, այս անգամ ներկայացվում է դրամագիտական աշխարհում։

Նոր հուշադրամի դիմերեսին պատկերված է Շահինի հանրահայտ «Գեմմա» օֆորտը, իսկ դարձերեսին՝ նկարչի դիմապատկերն ու «Թխահերն ու շիկահերը» օֆորտը։

Տեխնիկական տվյալներ՝

Արծաթ 9250, քաշը՝ 28.28 գ, թողարկման;
քանակը՝ 300 հատ:

Հիշեցում

Հուշադրամները սահմանափակ թողարկմամբ հավաքորդական առարկաներ են և չեն վերաթողարկվում։ Դրանք կարող եք ձեռք բերել ԿԲ «Դրամագետ» վաճառասրահից:

Մանրամասները՝ հղմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»