Ներքին 2 տարի առաջ - 18:38 17-10-2024

ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի 7 տարի ժամկետով

2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

2024 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն:

Մանրամասն ներկայացնելով համաձայնագրով սահմանված եւ նախատեսվող կարգն ու պայմանները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, ընդգծելով, որ նախագծում առկա չեն խնդրահարույց կետեր, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»