Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 13:38 17-10-2024

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունի հետ

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։

Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։

Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»