Մամուլ 2 տարի առաջ - 08:43 17-10-2024

Հաղորդում հանցագործության մասին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության` Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։ Հիշեցնենք․ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարն աղմկահարույց հայտարարություն արեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն 2 անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները ․․․ վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»:

ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։ Կուսակցության վերստուգող մարմինը հենց այդ հարցերն է պարզելու նրանից՝ արդյոք եղե՞լ է միջամտություն, ովքե՞ր են Քյարամյանին դիմել։ Աղազարյանը նեղ շրջապատում վստահեցրել է, որ ինքը տղաների հարցով որեւէ մեկին չի դիմել, պահանջելու է, որ Քյարամյանից պարզեն, թե ովքեր են նրան դիմել։ Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են, եթե Փաշինյանը չազատի էլ, նրա «բեսպրեդել» պահվածքի ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ Խմբակցությունում չեն շտապում` սպասում են Փաշինյանի քայլին, հակառակ դեպքում մի ստորագրահավաք էլ Քյարամյանի հարցով կսկսեն։ Երեկ արդեն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա պահվածքը քննարկելու են: Ուշագրավ է, որ միջադեպին ներկա էր անձամբ գլխավոր դատախազը, որը պարտավոր է ընթացք տալ առերեւույթ հանցանք պարունակող հայտարարություններին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին