Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:29 16-10-2024

ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այ այսպես են հմտորեն մոլորեցնում իրենց արևմտյան ունկնդիրերին՝ նրանց տարածաշրջանի դինամիկայի մասին խեղաթյուրված կամ նույնիսկ սխալ ընկալումները իրենց իսկ վերադարձնելով արդեն որպես պատումներ (նարատիվներ), թաքցնելով իրական իրավիճակն ու խնդիրները։

Հավանաբար, երբ Ադրբեջանը որոշ ժամանակ անց սահմանափակ, բայց ճշգրիտ հարվածներ իրականացնելու իրավունք իրեն կվերապահի, կամ սահմանափակ ինտերվենցիա կիրականացնի Հայաստանի նկատմամբ՝ բացահայտելով այս մարդկանց երկրի պաշտպանունակությանն ուղղված անադեկվատ վարքագծի հետևանքները, այդ ժամանակ արևմուտքից դուք կլսեք «շոկի մեջ ենք» , «անսպասելի էր մեզ համար» արտահայտություններ։

Այդ ժամանակ իմացեք, որ ինստիտուցիոնալ և քաղաքակրթական արևմուտքի անադեկվատ արձագանքը այս մարդկանց և իրենց արբանյակ «փորձագետների» հետևողական մոլորեցման արդյունքն է։
Ադրբեջանը գնում է տարածաշրջանում իր նոր աշխարհաքաղաքական կարգավիճակի ուժային ինքնահաստատմանը, որում ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար։ «Կեցցե՛ք»։»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին