Արտաքին 2 տարի առաջ - 11:25 16-10-2024

Վրացի ընդդիմադիրը ներողություն է խնդրել հայերից

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է կառավարամետ POSTV հեռուստաընկերության կողմից իր դեմ սկսված հայատյաց արշավը։ Այս մասին փոխանցում է Ազատությունը:

Նրա խոսքով՝ այս արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի։

«Իվանիշվիլիի և նրա կամակատարների, ռուսական և КГБ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները», - հայտարարել է Խազարաձեն։

Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե «ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հրապարակել էր «Խազարաձեի հայկական շալախոն» վերտառությամբ տեսահոլովակը և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել է որպես քաղաքական գործչի ազգական։

«Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանք»-ի բարոյազուրկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են», - հայտարարել է վրացի ընդդիմադիր գործիչը։

«Կեցցե՛ վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե՛ հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան ու КГБ-ն պետք է վերանան հոկտեմբերի 26-ին»,- գրել է քաղաքական գործիչը սոցցանցում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

Գրառման վերջում նա թվարկել է իր նախնիների անունները՝ Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին Ֆեյսուքում գրել է. - «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան