Ներքին 2 տարի առաջ - 22:23 15-10-2024

Կոտայքի մարզում պարեկներն այնքան զինամթերք են հայտնաբերել, որ կարելի է մի ամբողջ գումարտակ զինել․ shamshyan.com

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի, 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի ու 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, այնքան զենք ու զինամթերք են հայտնաբերել, այդ թվում բնակիչների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ և քաղաքացին հավատացել է պարեկային ծառայության հորդորներին և իրենց մոտ եղած զենք-զինամթերքները կամ ներկայացրել են ոստիկանություն, կամ ահազանգել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակ և հայտնել, որ իրենք Արցախյան պատերազմների մասնակիցներ են և պատերազմից բերած զենքերը թողել են ինչ-որ տեղ և պարեկները հայտնաբերել են այդ ամենը։ Կոտայքի պարեկների կողմից հայտնաբերված զենք, զինամթերքով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։

Տեղի պարեկնեը նաև վերջին ամիսներին աչքի են ընկել հանցագործությունների կանխման ու նախականխման մեջ։ Եղել է նաև բազմաթիվ դեպքեր, երբ հետապնդել ու վնասազերծել են հանցագործին, ինչպես նաև ստացված տեղեկություններով հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվողների, այդ թվում աղմկահարույց։ Նրանց կողմից հայտնաբերվել է նաև անհետ կորածներ, որոնց մեջ եղել են նաև անչափահասներ։

Հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների, ովքեր չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, կասեցված է եղել, մեծ թիվ են կազմել նրան կողմից հայտնաբերված ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող վարորդները, բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված, չեն ունեցել ապպա պայմանագիր, եղել են նաև վարորդներ, որոնց համարանիշները եղել են փոխարինված և որ ամենակարևորն է վարչական պատասխանատվության են ենթարկվել պետական պաշտոնյաներ, գործարարներ, ովքեր խախտումներ են կատարել Կոտայքի մարզում, որոնց նկատմամբ օրինախախտման համար կազմվել են վարչական ակտեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»