Արտաքին 2 տարի առաջ - 12:10 15-10-2024

Սառը ցնցուղ՝ Բաքվից․ «Հայաստանի կառավարության առաջարկն անիրատեսական է»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել։ Ադրբեջանական «Minval» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել նախօրեին՝ Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահն այս համատեքստում լիովին անիրատեսական է անվանել Հայաստանի կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենն, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»։ Նա ասել է, որ նման մոտեցման նախադեպեր իրեն հայտնի չեն։

Վերջինս միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացի ժամանակ գործում էին Մադրիդյան սկզբունքները, որոնցից մեկն այն դրույթն էր, որ առանց բոլոր հարցերի համաձայնեցման հնարավոր չէ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Այս դիրքորոշումը փոխադարձ աջակցություն է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ու մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրան։ Ցավոք, նախկին Մինսկի խմբի որոշ անդամներ փոխել են իրենց դիրքորոշումը և այժմ պաշտպանում են Հայաստանի անիրատեսական առաջարկը»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հայկական կողմը հաճախ է այնպիսի առաջարկներ ներկայացնում, որոնք իբրև վկայում են խաղաղության ցանկության մասին, սակայն նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել։ Նա ասել է, որ չնայած այս ամենին՝ գործընթացը շարունակվում է։

Ալիևը նաև պնդել է, որ ադրբեջանական տարածքների այսպես կոչված «օկուպացիայի շրջանում»՝ 28 տարվա բանակցությունները արդյունք չեն տվել։

«Բանակցություններն այժմ շարունակվում են արդեն երկու տարի։ Ուստի կարևոր է մնալ համբերատար, իրատես և հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է նա:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում