Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:55 14-10-2024

Բախտի արագիլ Արամ Սարգսյանը գնում է Եվրոպա` ի՞նչ անի, գա՞զ բերի. քաղաքացի

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիներից մեկը քննադատության է ենթարկում իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը։

«Այն մարդը, որը թալանում է, կոռուպցիայի մեջ է, պետք է ցմահ բանտարվի, և յոթ պորտը պետք է այդ ցավը տանեն։ Նա պիտի իմանա, որ եթե ինքը կոռուպցիայի մեջ է, իր յոթ պորտը պիտի տուժի դրա համար։ Զինվորականներին, բժիշկներին, ուսուցիչներին պետք է տան բարձր աշխատավարձ։ Կրթության հերն անիծել են»-վրդովված ասաց քաղաքացին։

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե անցյալ չունես՝ ապագա էլ չես ունենա։

«Այն մարդը, որն եկել է քեզ սպանելու, դու նրա հետ չես կարող բարեկություն հաստատել։ Հնարավոր չէ դա»,- ասաց նա, ակնարկելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված գործընթացները։

Քաղաքացին խուսեց նաև Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնությանը։

«Գնում եք Եվրոպա՝ ի՞նչ անենք։ Թող ինձ բացատրեն՝ Խզմալյանը, Արամ Սարգսյանը՝ «բախտի արագիլը», որ ախպոր անունով եկավ, դարձավ Արամ Սարգսյան։ Վարչապետ էիր՝ ինչ արեցիր, որ հիմա ինչ անես։ Կամ էն մյուսը, որ Ամերիկայից փախել, եկել է՝ Արման Բաբաջանյան։ Գնում են Եվրոպա, որ ի՞նչ անեն։ Եվրոպայում իրենք ապրած կա՞ն, գիտե՞ն այնտեղ ոնց են ապրում»,- հարցադրում արեց քաղաքացին, այնուհետև հիշեց «Դոկ» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի արած բացահայտումնեը, զարմանալով, թե ինչու՞ իշխանությունները դրանց չեն արձագանքում։

Oragir.News-ի զրուցակիցն անդրադարձավ նաև քաղաքային խնդիրներին և զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում