Ներքին 2 տարի առաջ - 21:49 13-10-2024

Միասնականությունը Հայաստանում բովանդակությունից զրկված, դատարկ արտահայտություն է. Փաշինյան

Երբ Աստված բարկանում է և Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, անիծում է նրանց և ասում է՝ և քո երեսի քրտինքով կուտես հացդ՝ մինչև հող դառնալդ։ Աստված ասել է՝ քրտնես, հիմա թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես... Այս մասին ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ Աստված բարկանում է և Ադամին ու Եվային վռնդում է դրախտից, անիծում է նրանց և ասում է՝ և քո երեսի քրտինքով կուտես հացդ՝ մինչև հող դառնալդ։ Այսինքն՝ ջրբաժան է։ Այս կետից առաջ Ադամը, Եվան աշխատելու, քրտնելու կարիք չունեին, որովհետև պարտեզում ամեն ինչ կար՝ տաղավարները, ռեստորանները...

Բայց երբ Աստված որոշում է պատժել մարդուն, ասում է՝ քրտինքովդ։ Արևմտյան ընկալումը սա տարել է բոլորովին ուրիշ տրամաբանությամբ՝ աշխատանքի տրամաբանությամբ։ Աստված ասել է՝ քրտնես, հիմա թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․․ Քանի որ առաջին քրիստոնյա ազգն ենք, ամենաշատն ենք հետևում Աստծո պատվիրաններին, մենք սա ընդունում ենք, ասում ենք՝ քարից քամես քո հացը, սոված մնաս, որ մաքառես, որովհետև, եթե սոված չմնաս, չես մաքառի։

Միասնականությունը արդյունք է կամ հետևանք է, միասնականությունը պետք է ունենա ձևակերպում։ Լսել եք, որ ընդդիմությունն ու իշխանությունն ասում են՝ ժողովուրդ ջան, եկեք լինենք միասնական, բայց չեն համախմբվում, քանի որ չեն ձևակերպում, թե ինչու՞ պետք է համախմբվել։

Միասնականությունը Հայաստանում բովանդակությունից զրկված, դատարկ արտահայտություն է։ Ջուրը H2O է, H2-ը վերցնում ենք և չենք արձանագրում, որ ինքը առանց Օ-ի ոչ մի բան է, ջրածին է, բայց ջրածինը չես կարող խմել, դրանով լվացվել։ Միասնությունն առանց նպատակի դատարկ խոսք է...»:

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց