Ներքին 2 տարի առաջ - 15:13 13-10-2024

Մշակույթի նախկին նախարարը անշարժ գույքի գործակալ է դարձել

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ներկայացնում է իր իսկ կառուցապատող ընկերության՝ «Նովատան» շինարարական նախագիծը։ Նոր կառուցվող շենքը գտնվում է Երևանի Այգեստան թաղամասում, նախատեսվում է 6 հարկ՝ 20 բնակարանով։

Տեսանյութում մշակույթի երբեմնի նախարարը վերամբարձ ոճով հիշատակում է 60-ականներին այդ վայրում գործող լավաշի փռան մասին, որի տեղում հետագայում իր տունն է կառուցել։ Իսկ այժմ «օրհնանքի և շնորհակալության» այդ վայրում որոշել է բիզնեսով զբաղվել՝ շենքը շահագործման հանձնելու վերջնաժամկետ նշելով 2025 թ․ դեկտեմբերը։

Ինչ խոսք, Ամիրյանը վստահ է, որ այդ «օրհնանքն ու շնորհակալությունը» ոչ միայն բնակարանների ապագա տերերին կերջանկացնեն, այլև իրեն, այլապես սաղավարտը գլխին՝ չէր շրջի շինհրապարակում՝ անձամբ գովազդելով իր բիզնեսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան