Ներքին 2 տարի առաջ - 16:16 12-10-2024

Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակության հետ

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Միհայ Բալլայի ղեկավարած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդգծվել է այս ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի՝ հաշվի առնելով նաև ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»