Ներքին 2 տարի առաջ - 15:55 12-10-2024

Երևանում 1 ամսվա ընթացքում «պլաշչադկա» են տեղափոխվել «ՔՊ»-ականների թանկարժեք ավտոմեքենաներ. shamshyan.com

Երևան քաղաքի գնդի պարեկները 1ամսվա ընթացքում հայտնաբերել են 100-ից ավելի օրինախախտ վարորդների, որոնց մեծ մասը՝ օրենսդիր և գործադիր, դատական համակարգերի աշխատակիցներ են եղել, անգամ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ու նրանց բարեկամներ:

Շատերը փորձել են պարեկներին համոզել, որ իրենք արտոնյալ են, որ պետք չէ իրենց նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել ու մեքենաներն էլ կարիք չկա տեղափոխել «պլաշչադկա», սակայն բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, վարելիս ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված:

Պարեկները գիշերային հերթափոխի ժամանակ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20-ից ավելի՝ ժողովրդի լեզվով ասած «գիշերային չղջիկների», ովքեր ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային ազդանշաններ՝ այդ կերպ խախտելով քաղաքացիների անդորրը. (գաղտնիք չէ՝ գիշերային ժամերին որոշ վայ վարորդներ սիրում են «գլուշիտելի» արհեստական ձայն հանելով վարել տրանսպորտային միջոցը՝ խանգարելով մարդկանց քունը):

Հայտնաբերվել են նաև մեծ թվով վարորդներ, ովքեր եղել են ոչ սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»