Ներքին 2 տարի առաջ - 09:15 12-10-2024

Արամ Ա Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների հետ քննարկել է Սիրիայի հայկական վարժարանների խնդիրները

Արամ Ա Կաթողիկոսը Հյուսիսային Ամերիկայի երեք թեմակալ առաջնորդների հետ քննարկել է Սիրիայի և Լիբանան հայկական վարժարանների խնդիրները․

«Հինգշաբթի, 10 Հոկտեմբեր 2024-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պոսթընի մէջ հանդիպում մը ունեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեանի եւ Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի հետ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Սուրիոյ եւ Լիբանանի հայ վարժարաններուն օգնութեան, Նորին Սրբութեան գահակալութեան 30-ամեակի նշման, որ տեղի պիտի ունենայ յառաջիկայ Հոկտեմբերին եւ Նոյեմբերին, երեք թեմերու միջեւ գործակցութեան սերտացման, մասնաւորաբար կրթական, հրատարակչական եւ ծիսական մարզերէն ներս, թեմերը նոր հոգեւոր հովիւներով օժտելու հրամայականին եւ այլ ծրագիրներու մասին:

Վեհափառ Հայրապետը իր բարձր գնահատանքը յայտնեց յիշեալ թեմերուն կողմէ մեր ժողովուրդին հոգեւոր, ընկերային ու կրթական կարիքներուն գծով կատարուած աշխատանքներուն։»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան