Ներքին 2 տարի առաջ - 18:37 11-10-2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է բարեկամական խմբի ղեկավարին և վերահաստատել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում:

Որպես համագործակցության փորձ՝ կողմերը հատկապես անդրադարձել են «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին, որի շրջանակում հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս հայկական կրթական ծառայություններն արտահանելու նախաձեռնությամբ՝ անդրադառնալով ԹՈՒՄՈ, COAF-ի SMART կենտրոններին, «Արմաթ» լաբորատորիաներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստակամ է կիսվելու իր փորձառությամբ:

Քննարկվել են նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում փոխհամագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև հայագիտությունը Հունգարիայի համալսարաններում և հունգարական մշակույթն ու հունգարերենը Հայաստանում ներդնելու հեռանկարները:

Հունգարական կողմը կարևորել է նաև Հունգարիայում հայ համայնքի դերը թե՛ հայկական, թե՛ հունգարական մշակույթը տարածելու և ճանաչելի դարձնելու գործում:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում