Ներքին 2 տարի առաջ - 18:31 10-10-2024

Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հյուրընկալել է Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Արուն Սինգհալին, փոխտնօրեն դոկտոր Սանջայ Գարգին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առաջին քարտուղար տիկին Ռաջ Բալային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արխիվների միջև առաջիկայում կնքվելիք հուշագրի մանրամասները։ Մասնավորապես, համագործակցության շրջանակներում նախատեսվում է խորացնել արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման, թվային աշխարհի կանոններին համապատասխան՝ արխիվային ոլորտի աշխատակիցների վերապատրաստման և համատեղ ցուցադրությունների կազմակերպման գործընթացը։

Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Սինգհալը մանրամասն ներկայացրել է Հնդկաստանի արխիվային փորձն ու ձեռբերումները թվայնացման ոլորտում։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը ևս ներկայացրել է Ազգային արխիվի թվայնացման աշխատանքները և արխիվի կողմից մատուցվող ծառայությունները, ինչպես նաև համագործակցությունն այլ ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախապատրաստական աշխատանքները հուշագրի կնքման ուղղությամբ։ Հնդկական կողմը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին հրավիրել է Հնդկաստան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է հուշագրի ստորագրումը:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել Հայաստանի ազգային արխիվի պահոցներում, ցուցասրահում և թվայնացման բաժնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան