Ներքին 2 տարի առաջ - 16:10 10-10-2024

«Հայփոստ»-ի խանութների սեփականատերերի ձայնը դուրս չի գալիս․ նրանց վախեցրե՞լ են 

Օգոստոսի 16-ից օրեր շարունակ Երևանի Սարյան փողոցում գործող «Հայփոստ»-ի շենքի սմարթֆոնների մի շարք խանութների սեփականատերեր ակցիաներ էին իրականացում շենքի ներսում, դրսում և կառավարության մոտ։ Քանզի կառավարությունը «Հայփոստ»-ի հետ եկել է համաձայնության առ այն, որ շենքը օտարվի 50 հարկանի բիզնես շենք ներբեռնելու նպատակով։ Շենքի ներսում գործող խանութների սեփականատերերին էլ տարածքը ազատելու համար ժամանակ են տվել մինչև օգոստոսի 19։

Աշխատակիցները նաև աղբամաններով փակել էին Սարյան փողոցը և պաստառներ էին պահում՝ «Մի՛ սպանեք մանր բիզնեսը», «Ո՛չ օլիգարխներին» գրություններով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանց վախեցրել են, քանի որ նրանց կողմից այլևս բողոքի ակցիաներ չի իրականացվում։

Oragir.News-ը մի քանի անգամ աշխատակիցներից մի քանիսի հետ փորձեց կապի դուրս գալ, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ, թե այժմ գործի ընթացքն ինչ փուլում է։

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու էր «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա