Ներքին 3 տարի առաջ - 12:36 24-11-2022

Պետք է ստուգել «Վիվառո» ընկերության սեփականատերերի եւ պատշպանության նախկին նախարարի գործարքը․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ունեցվածքի վաճառքի օրինականությունը, որն այսօր գտնվում է քննության տակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա զարմանք հայտնեց, թե ինչպես է արտերկրում գտնվող նախկին նախարարին հաջողվել մեկ օրում վաճառել իր երկու բնակարանները։

«Ինձ եւ մեզ բոլորիս անհանգստացնում է, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։ Ազգային անվտանգության ծառայությանը խնդրում եմ ուսումնասիրել նման երեւույթները»,- ասաց պատգամավորը։

Նա ԱԱԾ-ին կոչ արեց ավելի ուշադիր լինել նման խնդիրների նկատմամբ։ «Այն մարդիկ, ովքեր պետությանը վնաս են հասցրել, պետք է փոխհատուցեն, սակայն դա, չգիտես ինչու, տեղի չի ունենում»,-նշեց Քոչարյանը։

Նա նաեւ հարց ուղղեց, թե ինչպես է երկիրը լքել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որը նույնպես գտնվում է հետաքննության տակ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Վիգեն Սարգսյանը Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանները վաճառել է «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքին։

Ընդ որում, կալանք այդ անշարժ գույքի վրա դրվել է միայն գործարքի կնքվելուց մեկ օր անց։ Բնակարանների ընդհանուր արժեքը կազմել է 2,5 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար