Ներքին 2 տարի առաջ - 13:15 10-10-2024

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Հինգշաբթի (խմբ.՝ հոկտեմբերի 10-ին) գիշերը մոտավորապես ժամը 1։00-ին հակառակորդ իսրայելը օդային հարձակում է իրականացրել Լիբանանի հյուսիսի ուղղությունից՝ թիրախավորելով Հոմսի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտում ավտոմոբիլային գործարանը և Համայում գտնվող ռազմական օբյեկտ», - հաղորդում է գործակալությունը։

Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան Դամասկոսում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածից զոհվել էր 7 մարդ։ Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Դամասկոսում իսրայելցիների թիրախը եղել է շիա «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով