Ներքին 2 տարի առաջ - 10:20 10-10-2024

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն (տեսանյութ, լուսանկարներ)

Ս․թ․ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Լես Թվինս եղբայրները։ Վերջիններս ելույթ են ունեցել Բեյոնսեի “Renaissance” համաշխարհային շրջագայության ընթացքում։

«Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ մեզ են վստահել այս մասշտաբային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու կարևոր գործը։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը վայելի այս շքեղ համերգը և երեկոյից ստանա անմոռանալի տպավորություններ»։

Բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ոգեշնչված է եղել մարդկային էության լավագույն դրսևորումներով։ Երաժշտությունն ուղեկցվել է արհեստական բանականության միջոցով գեներացված լուսային տպավորիչ շոուով։

«Երաժշտությունը միավորում է մարդկանց։ Իմ գլխավոր առաքելությունն է կյանքի ցանկացած դրվագում երաժշտությանը տալ կարևոր նշանակություն։ Մեծ պատիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բացել WCIT 2024-ի միջոցառումների շարքը։ Մենք ցանկանում ենք երաժշտության միջոցով ընգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը համաշխարհային նմանատիպ իրադարձություններին», - նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հավելենք, որ բացման համերգին ամբողջ հրապարակը երգել է արտիստի ամենահայտնի հիթային կատարումները՝ “Swalla”, “Jalebi Baby” և շատ սիրված այլ հիթեր։ Դերուլոն ներկայացրել է նաև իր նոր՝ “Make Me Happy” երգը, որն այսօր սոցիալական հարթակներում թրենդային է։ Համերգն ամփոփվել է շքեղ հրավառությամբ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»