Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:20 09-10-2024

Նույնիսկ մուսուլմաններն այսպես չէին անի․ «Հալեպի շուկայի» ապրանքները կայրեն

«Ի՞նչ անենք այսքան ապրանքը։ Ոչ էլ կհանենք՝ կայրենք։ Երեկ եկան, ասացին՝ 20 րոպե ժամանակ ունեք։ Ինչո՞ւ, սև և ճերմակ իրար հետ պրոբլեմ ունե՞ն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հալեպի շուկայի» վաճառականներից մեկը։

20 տարի Երևանի «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի հարակից գետնանցումում գործող «Հալեպի շուկայում» տասնյակ առևտրականներ զբաղվել են առևտրով և հարկեր վճարել, իսկ այժմ կանգնել են փաստի առաջ՝ պետք է ազատեն իրենց կրպակները։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ բազմաթիվ առևտրականներ արդեն այնտեղ չէին և բողոքի ձայն չէին բարձրացնում։ Հավանաբար՝ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հույսները կտրել են։

Առևտրականը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ տարածքը պայմանագրով վարձակալել են Մետրոպոլիտենից, և մինչև պայմանագրի ժամկետի լրանալը՝ հունվար-փետրվար ամիսները, իրավունք ունեն առևտրով զբաղվելու։

Առևտրականը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ իրենց նախօրոք չեն նախազգուշացրել, իրենք պատշաճ ծանուցում չեն ստացել, իսկ այժմ չգիտեն՝ ո՞ւր են գնալու, վաճառվող ապրանքներն ինչպե՞ս են իրացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»