Ներքին 2 տարի առաջ - 23:30 07-10-2024

Հայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին:

«Եթե գործը միայն մեզ վերաբերվեր, մենք կստորագրեինք այն հենց հիմա, այսօր»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակում՝ հավելելով, որ հույս կա՝ վաղ թե ուշ հասնել արդյունքի։
ՀՀ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ դեռևս բանակցություններ են ընթանում մի շարք այլ հոդվածների շուրջ:

Խաչատուրյանը նաև հավելել է, որ հաջողությամբ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նոյեմբերին տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովը (COP29)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով