Ներքին 2 տարի առաջ - 11:01 07-10-2024

«Վայոց Ձոր» ԲԿ-ում 42-ամյա կին է մահացել. դուստրը մեղադրում է բժիշկներին. shamshyan.com

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները հայտնել են, որ սեպտեմբերի 27-ին դատախազությունից գրություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Նոնա Գ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ մայրը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Լիլիթ Դ․-ն, «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման դուրս են գրել նրան և խորհուրդ տվել դիմել «ինֆեկցիոն» հիվնադանոց, միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։

Լիլիթ Դ․-ն հայտնել է, որ այդ ամենից հետո իր նախաձեռնությամբ մայրը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է, ինչի համար նա մեղադրել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»