Ներքին 2 տարի առաջ - 10:30 07-10-2024

Նոր Նորքում 2 ժամից ավելի է լույս չկա․ ՀԷՑ-ի թեժ գիծը բնակիչների զանգերն արհամարհում է

«2 ժամից ավելի է հոսանքներն անջատել են, ոչ մի տեղ հայտարարություն չի եղել, որ պետք է մեզ հոսանքազրկեն»,- այս մասին Oragir.News-ին ասաց Նոր Նորքի Մոլդովական փողոցի բնակիչներից մեկը։

Նշենք, որ այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հայտարարել է, թե որ հասցեներում է պլանային անջատումներ իրականացվելու, սակայն Նոր Նորքի ոչ մի հասցե հաղորդագրության մեջ գրված չէ։

Բնակչի խոսքով՝ խանութներում և հացի փռերում ևս էլեկտրաէներգիա չկա և առևտուր չի իրականացվում։
«Երեխաներին առանց լույսի դպրոց ենք ճանապարհել, իսկ կրթական հաստատությունների հարակից խանութներից էլ չենք կարողացել երեխաների համար սնունդ գնել, խանութները չեն աշխատում։

Ամբողջ օրն այս վիճակն է, առանց զգուշացնելու անջատում են, իսկ թեժ գիծ զանգելն ուղղակի անհնար է, մեր զանգերն արհամարհում են։ ՀԷՑ-ի նման անպատասխանատու ընկերություն Հայաստանում մեկ էլ «Վեոլիա ջուր»-ն է»,- նշեց քաղաքացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան