Արտաքին 2 տարի առաջ - 13:49 06-10-2024

«Վրացական խարտիան» կներկայացնի վարչապետի իր թեկնածուին

Վրաստանի նախագահը խորհրդակցությունների նոր շարք է սկսում ընդդիմության հետԼ Խորհրդարանական ընտրություններից 21 օր առաջ նախագահը որոշել է «Վրացական խարտիան» ստորագրած կուսակցություններին ներկայացնել վարչապետի իր ընտրած թեկնածուին, որը ղեկավարելու է կառավարությունը տեխնիկական կառավարության ստեղծման դեպքում։ Այս մասին, ekhokavkaza.com-ի փոխանցմամբ, հայտնել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

Նախագահի խոսքով՝ իր ընտրած թեկնածուն չունի քաղաքական անցյալ:

«Խարտիան ասում է, որ վարչապետը պետք է ընտրվի ինձ հետ համաձայնությամբ։ Ես արդեն թեկնածու ունեմ: Հիմա ձեզ անուն չեմ տա, քանի որ նախ պետք է կողմերի հետ խորհրդակցել և համաձայնության գալ... Ես մի բանում վստահ եմ, որ այսօր պետք է հայտարարենք կառավարություն, ընտրողները պետք է նախապես իմանան՝ ովքեր են լինելու: Նրանք պետք է լինեն բարձրակարգ մասնագետներ...Երկուշաբթի ուզում եմ հանդիպումներ սկսել կուսակցությունների հետ, քանի որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, որպեսզի կարողանանք բանակցություններ սկսել կոնկրետ թեկնածուների շուրջ։ Կուսակցությունները հնարավորություն կունենան առաջարկել նախարարներ: Այս փուլում քաղաքական գործիչներ դեռ չկան։ Ես վարչապետի թեկնածուին ընտրել եմ այս սկզբունքով՝ հեղինակություն ունեցող մասնագետին ընդունելի եմ համարում բոլորի համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների կողմից ստորագրված «Վրացական խարտիա»-ում ասվում է, որ «կառավարությունը, որը պատասխանատու կլինի այս գործողությունների ծրագրի իրականացման համար, կներկայացնի Վրաստանի նախագահը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան