Ներքին 2 տարի առաջ - 19:08 05-10-2024

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաշխարհային կոնգրեսի մամուլի ասուլիսին: Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Նախարարը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: Նախարարը շեշտել է, որ միահամուռ ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձել է կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա և համոզմունք հայտնել, որ այս 3 օրերի ընթացքում հնարավություն է ստեղծվելու բացահայտելու ԱԲ կողմից մարդկության և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններն ու գործիքակազմերը, որոնք գալիս են փոխելու առհասարակ բոլորիս, մեր կյանքն ու մոլորակը:

Հայրապետյանը ընդգծել է, որ WCIT-ն չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար և բարի երթ մաղթել կոնգրեսի աշխատանքներին:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշել է, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրել է, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը:

Շան Սիան մատնանշել է, որ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք լրջորեն քննարկում են արհեստական բանականության կիրառելիության հարցը տարբեր ասպարեզներում և նրանց միջև առկա է լուրջ մրցակցություն: Սակայն այս համատեքստում առանձնահատուկ կարևորել է այն փաստը, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը հանուն ընդհանուր բարօրության, հանուն ավելի արդյունավետ համակարգերի ստեղծման՝ ընդգծելով նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը կառավարությունների հովանու ներքո, ինչն ավելի արժեքավոր է դարձնում համագործակցությունը թվային հարթակում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը նույնպես արժևորել է համաժողովի Հայաստանում անցկացումը՝ կարևորելով համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեման՝ արհեստական բանականությունը:

Ելույթ է ունեցել նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ իր հերթին հույս է հայտնել, որ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ քննարկումները կլինեն հրապուրիչ բոլորի համար:

WCIT-ն տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ է:

WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ երկրում մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում