Ներքին 2 տարի առաջ - 23:17 04-10-2024

Աննա Հակոբյանը հիմա էլ 1 մլն դրամով հրավիրում է հաջողակ տղամարդկանց՝ մասնակցելու բարեգործական ընթրիքի

«Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում իրականացված «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաններին» նախագծի բարեհաջող ընթացքից և արդյունավետ ավարտից հետո «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Երիտասարդի Երազանք» նախագիծը:

Ինչպես հայտնել են հիմնադրամից, նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ:

Այս նախագծին միանալու համար «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հրավիրել է հաջողակ տղամարդկանց մասնակցելու բարեգործական ընթրիքի, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է հիմնադրամի «Երիտասարդի Երազանք» նախագծին:

«Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:

Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով