Ներքին 2 տարի առաջ - 22:55 04-10-2024

Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի ուժեղ և մրցունակ տնտեսությունն է․ Մխիթար Հայրապետյան

Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել տարվա ամենատեխնոլոգիական «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հայտնում են ԲՏԱ նախարարությունից․

«ԲՏԱ նախարարությունն այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք» էքսպոյին ներկայացել է նոր, հետաքրքիր և տարբերվող ձևաչափով: Նախարարության միասնական տաղավարում ներկայացված են «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»-ը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ը, «Հայփոստ»-ը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

Բացման հանդիսությանը՝ նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հյուրերին, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Հայաստանի ապագան կանխորոշողը Հայաստանի ուժեղ և մրցունակ տնտեսությունն է. «Տնտեսություն, որը գիտելիքահենք է, որի հիմքում դրված են նորարարությունները և բարձր տեխնոլոգիական նորարար լուծումները, տնտեսություն, որտեղ խրախուսվում է արտահանելի ճյուղերի խթանումը, որտեղ արտադրական գործընթացների արժեշղթան հենց մեր երկրի ներսում առավելագույնս երկարացվում է։ Տնտեսություն, որի տրամաբանությունը և փիլիսոփայությունը խրախուսում է ոչ թե հումք, այլ՝ պատրաստի արտադրանք արտահանել մեր երկրից։ Այս ամենի լավագույն արտացոլանքը կարելի է տեսնել հենց «ԴիջիԹեք»-ի շրջանակներում»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը զուգընթաց քայլում է տեխնոլոգիական համայնքի մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ ունենալով նույն ընկալումը։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, կարևորել «ԴիջիԹեք»-ի միջազգայնացման ուղղությամբ աշխատանքների անհրաժեշտությունը։

Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական այն նոր գործիքներին, որոնք ներդրվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նշելով, որ թվային փոխակերպումը մեր քաղաքի զարգացման ամենակարևոր հենասյունն է։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Այնուհետև նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է էքսպոյի տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված տեխնոլոգիական ընկերությունների վերջին նորություններին ու ձեռքբերումներին։
«ԴիջիԹեք 2024»-ի ընթացքում տեղի կունենա նաև DigiTalks-ը, որտեղ միջոցառման 3 օրերի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական կրթության, էկոհամակարգի զարգացման, տաղանդների կառավարման լավագույն փորձի, տեխնոլոգիական վերջին նորարարությունների, ինչպես նաև արհեստական բանականության, դրա ազդեցության և նոր մարտահրավերների վերաբերյալ թեմաներ:

Նշենք նաև, որ «ԴիջիԹեք 2024»-ի տարածքը գերազանցում է 10 հազար քմ-ն։ «Ստարտափների արահետում» ներկայացված են մոտ 100 ստարտափ: Գործում է նաև «վերելակային ելույթի» (elevator pitch) հնարավորությունը․ նորարար գաղափարներ ունեցող անհատները կկարողանան դրանք ներկայացնել անմիջապես ներդրողներին։

«ԴիջիԹեք»-ը Հայաստանում անցկացվող ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Կազմակերպիչը՝ ավանդաբար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է՝ ԱՏՁՄ-ն։

«ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսների անցկացման մեկնարկը տրվել է 2005 թվականին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան