Ներքին 2 տարի առաջ - 14:40 04-10-2024

«Կոկորդիլոսագետ Գարիկը» դատարանում պարտվում է իր ազատած տնօրեններին

Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, որ հանրությանն ավելի հայտնի է «Կորոդիլոսագետ» մականվամբ, դատարանում հերթով պարտվում է մի շարք մանկապարտեզների տնօրենների, որոնց ապօրինի ազատել էր աշխատանքից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Վեդի համայնքի մեր աղբյուրները։

«Գարիկը հերթով պարտվում է տնօրեններին ու որպես փոխատուցում՝ միլիոնավոր գումարներ է վճարում համայնքի բյուջեից, ոչ թե իր գրպանից։ Եթե իր գրպանից վճարեր, նման ապօրինի որոշումներ կայացնելուց առաջ լավ կմտածեր։ Ինչո՞ւ պետք է Վեդի համայնքի բնակիչները հարկեր վճարեն, որ Գարիկը իր քաղաքական հայացքներից ելնելով՝ որոշումներ կայացնի, ու այդ համայնքային բյուջեի գումարները դատարանի միջոցով տա մարդկանց։ Եթե նման ղալաթ է արել, թող իր գրպանից էլ վճարի։ Հին, լավ խոսք կա՝ «Չես կարողանում ․․․ ուտել, մի կեր»։ Սա լրիվ բնութագրում է այս իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Գարիկ Սարգսյանը դեռ գյուղապետ եղած ժամանակից է վատ տրամադրված եղել մանկապարտեզների տնօրենների նկատմամբ․

«Օրինակ՝ 2017 թվականին, երբ Գարիկը դեռ կոկորդիլոսագետ չէր, իր հայրենի՝ Նոր Կյանք, գյուղի գյուղապետն էր, աշխատանքից ազատել էր իրենց գյուղի մանկապարտեզի տնօրենին։ Բայց այդ կնոջը բոլորն էլ գիտին՝ թե՛ որպես մարդ, թե՛ որպես տնօրեն, շատ լավ անձնավորություն էր։ Հետո դատարանը որոշեց, որ Գարիկը ապօրինի է ազատել նրան։ Բայց դա Գարիկի համար դաս չեղավ։ 2022 թվականին, երբ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, միանգամից 3 մանկապարտեզի տնօրենների ազատեց, նրանք ևս դիմել են դատարան ու հերթով դատերը շահում են»։

Մեր զրուցակիցն ասաց, որ Վեդիի բնակիչները որոշել են բողոք-նամակ ուղարկել Փաշինյանին, որպեսզի Գարիկին հեռացնի այս պաշտոնից, քանի որ նա ձախողել է համայնքի կառավարումը։

«Հասկանում ենք՝ Փաշինյանը նրա հարսանիքի քավորն է, թիմակից են, չի կարող անգործ թողնել, բայց թող մի այնպիսի տեղ նշանակեն պաշտոնի, որ մեզ խայտառակ չանի, մեր բյուջեն չմսխի»,- ասացին մեր զրուցակիցները, ապա հավելեցին, որ համայնքում մանկապարտեզների տնօրենների նոր մրցույթներ են տեղի ունենում, և ՔՊ-ան ամեն ինչ անում է, որ իրենց բարեկամները նշանակվեն այդ պաշտոններին։

«Դրանց մասին առաջիկայում մանրամասն կտեղեկացնենք։ Հուսանք՝ Գարիկի բոլոր մորաքույրների հարսները աշխատանքի տեղավորվել են, և Վեդիի մանկապարտեզներում աշխատանքի չեն տեղավորվի»,- եզրափակեց Վեդի համայնքի բնակիչը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում