Մշակույթ Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 03-10-2024

Ինչո՞ւ ԵՊՀ-ում չեն մեծարում Մելինե Մանուշյանին․ ֆրանսաբնակ թարգմանչուհու պարզաբանումը

Oragir.News-ը այսօր հյուրընկալել էր ֆրանսաբնակ թարգմանչուհի, մշակութային գործիչ, հրատարակիչ Հուրի Վարժապետեանին։

Հուրի Վարժապետեանը հրատարակել է Մելինե Մանուշյանի թարգմանությունները։ Մելինե Մանուշյանի գիրքն անցած տարի է հրատարակվել։ Նպատակն այն է, որ մարդիկ ճանաչեն նրան և իր պատմությունը։

Մելինե Մանուշյանը երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում։ Եղել է ֆրանսիական գրականության ու ֆրանսերենի դասախոս։ Սակայն հետաքրքիր է, որ Ֆրանսիայում Մելինե Մանուշյանին մեծարում են, իսկ ահա Հայաստանի մայր բուհում՝ ԵՊՀ-ում, կարծես թե մոռացել են Մելինե Մանուշյանին։

Թարգմանչուհին մեծ ցավով է փաստում այս իրողությունը։

Հիշեցնենք, որ Միսաք և Մելինե Մանուշյանների մարմինները տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»