Մամուլ 2 տարի առաջ - 08:12 03-10-2024

Արցախցիների հարցով ՍԴ կդիմեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

2019-ից Արցախում գործել է կենսաթոշակների կուտակային համակարգը: Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիները պահանջում էին իրենց վերադարձնել 5 տարվա ընթացքում կուտակած գումարները, քանի որ քչերն են շարունակելու կուտակումներ անել։ 2024 թ. հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարեց լրացում, որ, արտակարգ հանգամանքներում, ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը՝ իր ցանկությամբ:

«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում․․․ մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ ձեւավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, եւ 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։

Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները դիմել են հայաստանյան ընդդիմությանը` օրենքի փոփոխությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրով։ Այժմ հայցադիմումի վրա են աշխատում: ՍԴ-ից պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ ԱԺ ընդունած օրենքը՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի կուտակային ֆոնդերը ՀՀ տարածքում չեն գործել, իսկ ՀՀ օրենքը տարածվում է միայն ՀՀ տարածքում ստացված եկամուտների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ