Ներքին 2 տարի առաջ - 13:52 02-10-2024

ԱԱԾ-ն հորդորում է հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված գործողություններից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց՝ նախազգուշացնելով, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները:

Միաժամանակ, վերահաստատելով, որ ՀՀ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն հանգեցնելու է համապատասխան քրեաիրավական հետևանքների, հավաքի մասնակից քաղաքացիներին հորդորում ենք դրսևորել իրավահպատակ վարքագիծ և չտրվել սադրիչ գործողությունների»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան