Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 23:00 30-09-2024

Սարյանական օրեր. Գյումրիում բացվել է Մարտիրոս Սարյանի նկարների ցուցադրությունը

«Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ օրն է՝ ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի ջրաներկ գործերի բացառիկ ստեղծագործությունները։ Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրի են բերվել Սարյանի շուրջ երեք տասնյակ աշխատանքներ, որից տասը բերվել է Ազգային պատկերասրահից։



Ցուցահանդեսում ներկայացված են Սարյանի թե՛ վաղ շրջանի գործերը՝ «Հեքիաթներ և երազներ» շարքից, և թե՛ «Ալմաստ» օպերայի ձևավորումները։

Գյումրիում ցուցադրվող ստեղծագործությունները ընդգրկում են 1900-ականերից մինչև 20-ական թվակաները: Գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար ցուցահանդեսը դեռ մեկ ամիս բաց կլինի։



«Ես՝ իբրև ոլորտի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ կարևոր է նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։ Այլ խնդիր է, թե ինչպես էր կազմակերպված, և ինչ ստացավ քաղաքն արդյունքում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի արվեստաբան Արաքս Մարգարյանը։

Արվեստաբանի խոսքով` դասականներին հարկավոր է շատ ցուցադրել ու հաճախ։



«Սարյանի ցուցահանդեսի անցկացումը, ինչ խոսք, ողջունելի քայլ էր։ Ես գտնում եմ, որ դասականներին հարկավոր է շատ ցուցադրել ու հաճախ․․․ Այլ խնդիր է, որ ներկա ցուցասրահը չի համապատասխանում նման խնդրի լուծման համար։ Բազմիցս ենք անդրադարձել այս հարցին, երբ անցկացնում էինք «Գյումրեցի նկարիչներ» ցուցահանդեսների շարքը։ Առհասարակ, այս տարի մի տեսակ դադար է ստեղծվել հենց այս հատվածում։ Գյումրեցի նկարիչներից ներկայացվել է մենակ Ժակլին Սարգսյանը․ տպագրվել է ավանդական ու սիրված դարձած փոքրիկ պատկերագիրքը։ Ինչ խոսք, ժամանակակից կենդանի նկարիչներին ներկայացնելը ավելի դժվար գործ է․ գիտելիքներ ու փորձ է պահանջում, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր միջոցառում, նախագիծ, ցուցահանդես պետք է միտված լինի քաղաքի մշակութային դիմագծի բացահայտմանն, ավագ սերնդի գնահատմանն ու երիտասարդների կայացմանը»,-ընդգծեց Մարգարյանը։

Նշենք նաև որ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը վերջին անգամ Գյումրիում անցկացվել է Խորհրդային միության տարիներին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում