Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:01 30-09-2024

Թեյնիկ, մոխրաման, ցախ, կոշիկներ՝ Վիտալի Բալասանյանի հողատարածքում

Ակտիվիստ Արթուր Չախոյանը օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Նոր Նորքում ապօրինի ծառահատում է իրականացրել և համայնքային հողը ապօրինի զավթել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանը հողատարածքը սեփականաշնորհելու հարցով դիմել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունն ու հարցը լուծվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի օգնությամբ, որը Արամ Սարգսյանի թիմակիցն է։

Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղյակ չի եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիտալի Բալասանյանը հողատարածք է ձեռք բերել, ինչը նրան նյարդայնացրել է։

Oragir.News-ը տեսանկարահանել է տվյալ տարածքը, որտեղ, ըստ բնակիչներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ Բալասանյանն արդեն մի քանի օր է՝ չի երևացել, կարծում է՝ խուսափում է լրագրողների հետ հանդիպել։

Հավելենք, որ նշված հատվածում կային կտրված ծառեր, սեղան, կոշիկներ, մոխրաման, թեյնիկ և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան