Ներքին 2 տարի առաջ - 17:42 30-09-2024

Առգրավվել է «ՏՕԶ-63» որսորդական հրացան

Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք՝ ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նուր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի երկփողանի որսորդական հրացանը, 29 հատ փամփուշտն ու էլեկտրոնային ձայնարձակիչն առգրավվել են։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Ս․Հ․-ն հարակից Արգիճի գետից ձեռքի ուռկանով ապօրինի որսացել է «կողակ» և «բեղլու» տեսակի ձկներ։

Դեպքերի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Հանրապետության որսահանդակներում ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան