Ներքին 2 տարի առաջ - 23:04 27-09-2024

Վահան Կոստանյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին

Սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը:

Իր ելույթում, անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին, Վահան Կոստանյանը նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգին` ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավները լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու Հայաստանի ջանքերը:

ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նման գործողություններին զուգահեռաբար տեղի է ունենում հայկական մշակութային ժառանգության ոչնչացում, որի օրինակներին միջազգային հանրությունն ականատես է եղել տարածաշրջանում և դրանից դուրս։

Ընդգծելով Հայաստանի հանձնառությունը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, որը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 9-11-ը տեցի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին, որի շրջանակներում քննարկվել է միջկրոնական երկխոսության դերը հանդուրժողականության, փոխըմբռնման ու մարդու իրավունքների առաջմղման գործում, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը խաղաղության մշակույթի գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»