Ներքին 2 տարի առաջ - 20:56 26-09-2024

Անձնագրիս հետ խնդիր կար, ասացին՝ ստորագրիր ԵՄ-ին անդամակցելու օգտին, որ խնդիրդ լուծվի. գյումրեցի

Oragir.News-ին դիմած գյումրեցի կինը պատմում է, որ անձնագրի հետ խնդիր է առաջացել, ասել են, որ խնդիրը կլուծվի, եթե ԵՄ անդամակցության համար ստորագրի։

Մեզ հետ զրույցում քաղաքացին չցանկացավ ներկայանալ, որովհետև մտավախություն ունի, որ ընդհանրապես անձնագրի հարցը այդպես էլ օդում կախված մնա։

«Անիմաստ ձգձգում են․ թե՛ պասպորտսեղանում, թե՛ քաղաքապետարանում ասում են, որ ստորագրեք, որ լավ ապրեք, որ լավ երկրում ապրեք, բայց ես չեմ ուզում, որ Հայաստանը կորցնենք։ Ամերիկան պիտի՞ գա մեզ պաշտպանի։ Ես իրանց հետ կռվել եմ, ինչ պետք է ասել եմ։ Մենակ ես չեմ, էլի մարդիկ կան...էն մեկին ասում են թոշակն են կտրում, մյուսի նպաստը։ Ասում են` դժվարությամբ է ամեն ինչ լինում, ստորագրեք, որ ամեն ինչ լավ լինի»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով` նույն պայմանը նաև արցախցիների առաջ է դրվել` շեշտելով, որ նրանք պիտի ավելի շահագրգռված լինեք, որ նրանց համար լավ լինի։

«Արցախցիները ոչ էլ կստորագրեն, ում հետ խոսում եմ, ասում են՝ նույն Արցախում եղածը Հայաստանում կկրկնվի։ Մարդիկ դեմ են, չեն ուզում, որ նույն բանը էստեղ կլինի»,- շարունակում է մեր զրուցակիցը։

Oragir.News-ին դիմած քաղաքացին ասում է, որ ինչքան ուզում է ձգձգեն, ինքը հաստատակամ է, որ չի ստորագրելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան