Ներքին 2 տարի առաջ - 19:33 26-09-2024

Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետ

Արժանապատիվ աշխատանքի ապահովման, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում համագործակցելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել հանրահայտ երգիչ Ալոե Բլաքի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ալոե Բլաքը, ով ակտիվ ներգրավված է սոցիալական արդարությանն ուղղված տարբեր արշավներում, ակտիվ համագործակցում է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ՝ արժանապատիվ աշխատանքի, աշխատողների իրավունքների պաշտպանության և ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված գլոբալ նախաձեռնություններում: Երգչի որոշ երգեր, այդ թվում՝ «I Need a Dollar»-ը դարձել է աշխատանքային իրավունքների համար պայքարի խորհրդանիշ՝ օգնելով բարձրացնել արդար աշխատավարձի և աշխատանքային անվտանգության անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են սոցիալական արդարության և աղքատության հաղթահարման ընկալումների հանրայնացման անհրաժեշտությունը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այդ ուղղություններով։

Ալոե Բլաքը կարևորել է Հայաստանի անդամակցությունն Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային և պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցիալական արդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան