Ներքին 2 տարի առաջ - 12:30 26-09-2024

Ավտովթարի հետևանքով մահացած 35-ամյա Դավիթը պարեկ էր, ամուսնացած էր, ունի 1 որդի

Գեղարքունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 35-ամյա Դավիթ Հայրապետյանը Աստղաձոր գյուղից էր։

«Դավիթը մի քանի տարի առաջ էր ամուսնացել, 2 տարեկան տղա ունի։ Դավիթի հայրը մահացած էր։ Նա ապրում էր մոր, կնոջ ու երեխայի հետ։ Հոյակապ երիտասարդ էր, պարեկ էր աշխատում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Մխիթար Ալեքսանյանը։

«Հրաշալի տղա էր Դավիթը, լավ ամուսին, լավ հայր, չենք հավատում, որ նման բան է տեղի ունեցել։ Դեռ մարմինը չեն բերել գյուղ, չգիտենք՝ հոգեհանգիստը երբ կլինի»,- ասացին գյուղացիները։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աստղաձոր գյուղի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Հայրապետյանն իր վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան