Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:35 25-09-2024

Հետիոտնը պարտավոր է ծառ բարձրանալ. Երևանի քաղաքապետարանում խառն են

Երևանի քաղաքապետարանը Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, ասֆալտապատումից հետո նոր գծանշումներ է արել հետիոտների համար։

Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան, սակայն Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ հետիոտնային անցումը գծված է ճանապարհի այնպիսի հատվածում, որտեղ անցումի վերջում հաստաբուն ծառ է։

Անցորդներից ոմանք կատակում էին, որ անցումը ոչ թե հետիոտների համար է, այլ՝ ծառի։

Մանրամասները՝ տեսանյութում։