Ներքին 2 տարի առաջ - 23:21 24-09-2024

Լոռու մարզում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողը. նրա եղբորն էլ բռնել էին օրեր առաջ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Ստեփանավանի բաժանմունքի ծառայողների հետ, Լոռու մարզում իրականացրել են «Աղաս, բերդում քրեական օրենսգիրքը ձեռդ տանք՝ խաղաս» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժանմունքում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Աղասի Ա.-ն հնարավոր է՝ թաքնվում է Լոռու մարզի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի տներից մեկում։

Լոռու մարզ է մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ապա ԱԱԾ Ստեփանավանի բաժանմունքի իրենց գործընկերների հետ մեկնում են Լեջան բնակավայր, որտեղ էլ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Հայտնաբերվում է Աղասի Ա.-ն, ով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իր եղբոր հետ Երևանում 31-ամյա տղամարդուն դաժան ծեծի ենթարկելու, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ։

Նրա եղբորը նույնպես օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել էին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»