Ներքին 2 տարի առաջ - 16:52 24-09-2024

Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Ամառ» գիշերային ակումբում․ կա վիրավոր. shamshyan.com

Սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Վերին Պտղնի Երևան-Սևան խճուղի 12/2 հասցեում գործող «Ամառ» գիշերային ակումբում անհիմն պատճառով վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ի և դեռևս ինքնությունները չպարզված ևս 4 անձանց միջև։

Վիճաբանություն ընթացքում վերջիններս փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանության ընթացքում Էդգար Մ․-ն իր մոտ գտնվող լուսազդանշանային ատրճանակից կրակոց է արձակել վիճաբանության կողմերին հանդարտեցնել փորձող Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Էմիլ Մ․-ի ոտքերի առջև, որի արդյունքում Էմիլ Մ․-ն ստացել է մարմնական վնասվածք, ինչից հետո վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունները պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով