Ներքին 2 տարի առաջ - 22:19 23-09-2024

Երևանում պարզաբանման եկած երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մոտ 10 րոպե առաջ Սոսեի փողոցի 28 հասցեում երիտասարդ տղաների մասնակցությամբ կռիվ է եղել և լսվել է 4 կրակոցի ձայն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացիների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մանվել Մ․-ն՝ իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Սամվել Գ․-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Արա Հ․-ն, 20-ամյա Արմեն Ու․-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վահե Ա․-ն ժամանել են Սոսեի փողոցի 28 հասցե՝ ՌԴ քաղաքացի 19-ամյա Լեռնիկ Բ․-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, որի ընթացքում Լեռնիկ Բ․-ն և իր ընկեր, Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, որի ժամանակ Լեռնիկ Բ․-ն իր մոտ եղած գազային ատրճանակից հնչեցրել է կրակոցներ դեպի օդ:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Լեռնիկ Բ․-ին և դեպքի մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան