Ներքին 2 տարի առաջ - 17:43 23-09-2024

Վանաձորի, Չարենցավանի, Երևանի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 103/1, 105, 107, 109 բազմաբնակարան շենքերի, Հաղթանակի, Նաիրիի, Թամանցիների փողոցների, Հուշարձան, Չուխաջյան թաղամասերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։

Սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ